RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Մոտենում ենք վերջնագծին

Posted on June 4, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-«Մենք մոտենում ենք վերջնագծին», – նոր կառավարության ձեւավորման շուրջ ՀՅԴ-ի ստացած առաջարկներին վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հետկեսօրին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մեր պատասխանը կհրապարակվի, կարծում եմ, վաղը. կա’մ այս կողմ, կա’մ այն կողմ», – հավելեց Մարգարյանը:

Հնարավոր նոր քաղաքական կոալիցիայի շուրջ քննարկումները Դաշնակցության ղեկավարության եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ սկսվել են դեռ անցած շաբաթ:

«Դաշնակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ դրանք պետք է պահպանվեն: Իհարկե, սա ենթադրում է պահպանել քաղաքական ինքնուրույնությունը», – «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթավերջին ասել էր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով. – «Պորտֆելների հարցը ամենավերջինն է եւ ամենահեշտն է»:

Leave a Comment