RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Մեր հույսը Ռ. Քոչարյանի վրա չէ, այլ ժողովրդի

Posted on February 15, 2008, by , under Լուրեր.

«ՊԱՆՈՐԱՄԱ».- Այսօր լրագրողները Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են վերաբերում այն փաստին, որ նախորդ երկու նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունը սատարել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն այսօր վերջինիս համար նախընտրելի թեկնածուն ոչ թե դաշնակցական Վահան Հովհաննիսյանն է, այլ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը: Այս առնչությամբ Հ. Մարգարյանն ասաց. «Մենք վաղուց գիտեինք, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Եթե մենք գնացել ենք համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ, դա հիմնված չի եղել շուկայական առումով փոխադարձ շահերի վրա: Մենք համագործակցել ենք հանուն այս երկրի, այս ժողովրդի:

Այսօր էլ, ըստ դաշնակցական գործչի, իրենց հույսը Ռոբերտ Քոչարյանը չի, այլ հայ ժողովուրդն է: «Այլ բանի վրա մենք հույս չենք դնում,- հավելեց նա:

Այնուհետև անդրադառնալով ընտրական գործընթացի վերահսկման թեմային, Հ. Մարգարյանը հիշեցրեց, որ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրական հանձնաժողովների անդամները 9 հոգի էին, շատ հաճախ հանձնաժողովի դաշնակցական անդամը ստիպված էր լինում կեղծիքներ թույլ չտալու հարցում միայնակ կանգնել մյուս 8 անդամների դեմ: «Այսօր ևս կա այդ երևույթը և հաճախ տեսնում ենք, որ մեկով 7-ի դիմաց ենք»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, հավելելով, որ ներկա պայմաններում, «երբ կուսացությունները կայացած չեն, երբ նրանք իրենց իրավունքի տերը չեն», հանձնաժողովների ձևավորման կուսակցական համակարգը վատն է:

«Երբ կուսակցությունները չունեն այնքան վստահելի մարդիկ, որ կարողանան իրենց ներկայությունը իրական դարձնել հանձնաժողովներում, դա ստեղծում է մի վտանգավոր վիճակ, երբ հանձնաժողովի քո նշանակած անդամներից ոչ բոլորից կարող ես ակնկալել քաջ ու ամուր կեցվածքը»,- իր խոսքն ամփոփեց նա:

Leave a Comment