RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. -Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ

Posted on October 30, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», –«Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ» Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե «կտպավորվեր, եթե Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթը սկսեր ինքնաքննադատությամբ:

«Այդ ելույթը կարող էր ինչ-որ չափով համոզիչ լինել, եթե ինքը( Տեր-Պետրոսյանը) սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով, – ասաց Մարգարյանը: – «Եթե այդպես սկսեր, կարող էր, որ այդ խոսքը համոզիչ լիներ եւ տպավորեր»:

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ծավալուն ելույթում Տեր-Պետրոսյանը, հայաստանյան ներկա իշխանական համակարգը բնորոշելով որպես «մոնոլիտ բուրգի սկզբունքով»եւ հստակ սահմանված նվիրապետական, հիերարխիկ աստիճանակարգով»կառուցված, ասել էր. – «Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը»:

Նախկին նախագահի նման գնահատականների կապակցությամբ Հրանտ Մարգարյանը ասաց. -«Մենք ունենք մեր վերլուծությունը այսօրվա իշխանություններից եւ այսօրվա տնտեսական, քաղաքական համակարգից: Մենք եւս հավատացած ենք, որ մենաշնորհների, մոնոպոլիստների այս քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին»:

«Անունները ոչ մի իմաստ չունեն», – շարունակեց նա: -«Այդ անունները ես կարող եմ փոխարինել նաեւ, եթե անցյալի մասին խոսեմ, տարբեր անուններ տալով: Անձինք այստեղ երկրորդական դերակատարություն ունեն. անձերի անունները կարող են փոխարինվել մեկը մյուսով: Եվ փոխարինվել է: Նաեւ ասեմ, որ անցյալից ներկա է փոխանցվել: Եվ ոչ մի անգամ Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ»:
«Դեպքերի բերում է միայն, մի քիչ էլ բախտի հարց է, որ այդ գագաթի գլխին հայտնվեց մի օր Լեւոն Տեր-Պետրոսյանը, մի օր` Ռոբերտ Քոչարյանը» – եզրափակեց Հրանտ Մարգարյանը:

Աստղիկ Բեդեւյան

Leave a Comment