RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Անմեղ մեղավորները

Posted on May 28, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի պատասխանները «ԱՌԱՎՈՏԻ» հարցերին

-Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:

– Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է:

– Կարելի՞ է այսօր ՀՅԴ-ն համարել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, արդեն մոռացա՞ք Ռոբերտ Քոչարյանին:

– Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանի հենարանն ենք եղել, ոչ Սերժ Սարգսյանի, մենք Դաշնակցություն ենք, որ մեր քաղաքական համոզումներից, մեր պահանջներից ելնելով՝ կայացնում ենք համաձայնություն, տեղի է ունենում համագործակցություն: ՀՅԴ-ն չի կարող որեւէ մեկի հենարանը լինել, բայց կարող է այս պետականության, այս ժողովրդի համար լինել հենարան:

– Ինչո՞վ է պայմանավորված գործող նախարարներին փոխելու հանգամանքը, արդյոք ՀՅԴ շարքերում դժգոհությո՞ւն կա, մյուսներն է՞լ են պաշտոն ուզում:

– Եթե չընտրվեին Բյուրոյի անդամ, 99%-ով այդպիսի բան չէր կատարվի, ոչ ոք չի խանգարում իրենց, որ շարունակեն նախարար աշխատել, բայց իրենց ցանկությունն է եղել, նաեւ կա հարց՝ հաշվետուի-հաշվառուի հարց, իրենք չեն ուզեցել իրենց դնել այդ անհարմար վիճակի մեջ: Ափսոսում եմ, որովհետեւ հաջողված նախարարներ են եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ որոշում էր:

– Մարտի 1-ի համար ՀՅԴ-ի մեղքի բաժինը քանի՞ տոկոս է:

– Կարծես թե մտքումդ մի բան կա, որ կարծում ես, թե մենք մեզ պետք է մեղավոր զգայինք: Այնքանով ենք մեղավոր, ինչքանով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Ցանկացած հարցի համար պատասխանատու ենք, բայց եթե խոսքը վերաբերում է մարտի 1-ին, բարեբախտաբար, մենք ոչ էս կողմից, ոչ էն կողմից որեւէ ձեւով մասնակցություն չենք ունեցել:

Մարգարիտ Եսայան

Leave a Comment