Փնտրել կայքում
Արխիվ

‘Ելույթներ’ բաժնի արխիվ

ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում

2019/12/06

Հրանտ ՄարգարյանTert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

– Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը: (more…)

Հրանտ Մարգարյան. Իմ կոչն է` չվախենալ ոչ մի բանից

2019/11/15

ՀրանտՂարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է ասել` ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:

Մարգարյանը նշեց, թե այդ հայտարարությունն ուղղված է ոչ թե ադրբեջանցիներին, ոչ թե աշխարհին, այլ հենց Արցախի ժողովրդին:

«Երբ վարչապետը հայտարարում է` արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, հետո էլ ընդգծում, թե Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը նման բան չի ասել, ենթատեքստն այն է, որ ինքը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել: Ես զարմանում եմ` էլ ինչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի, մյուսներն էլ` ոչինչ, բայց այս անորոշությունը պայքարող, մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ»,-հավելեց Հրանտ Մարգարյանը:

Վերջինիս համոզմամբ` եթե մի ղեկավարություն ուզում է ժողովրդին ոտքի հանել և իրենից թվով, հնարավորություններով ավելի մեծ ուժի հաղթել, պետք է միասնականություն ստեղծի ժողովրդի մեջ, հայրենասիրություն ստեղծի, համախմբի: (more…)

Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթել այս գոյամարտում

2019/05/07

Հրանտ-Մարգարյան-ելույթ-1-1024x633Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թե ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը:

Ըստ նրա` վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից: Հրանտ Մարգարյանի կարծիքով` կա նաև մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի: (more…)

Վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա

2019/01/16

Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ

Արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներիցյուրաքանչյուրը իսկապես բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար. հիշենք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նոր Սահմանադրության ընդունումը, վերջապես`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխությունը:

Հատկապես վերջինս և դրան հաջորդած յուրաքանչյուր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունը և վտանգի զգացողությունը: Ժամանակահատվածը, քաղաքական պահը շատ լուրջ է և մենք մեր հերթական ժողովն ենք սկսում։

Պատասխանատվությունը մեծ է։

Անցած քառամյա շրջանը Հարավային Կովկասի համար հատկանշվեց նորանոր ընդհանրություններով, որոնց հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում որոշակի հենակետերի ձևավորման և ապա՝ Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարությունը։ (more…)

Արցախյան շարժման ֆոնին է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել

2018/12/05

Hrant-1Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:

«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)

Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է

2018/12/05

Հրանտ Մարգարյան (ՀԵՄ)Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ

Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։

Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ (more…)

Որեւէ հայտարարություն չի ազդի ՀՅԴ քարոզարշավի վրա

2018/12/03

Հրանտ ՄարգարյանՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ (more…)

Իշխանությունը ցանկանում է, որ ընդդիմությունը խոցելի լինի

2018/12/01

Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քարոզչության ընթացքում հանդիպումներ է ունեցել հայրենիքում հաստատաված սիրիահայերի ու իրանահայերի հետ:

Նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարյանը վերլուծել է ավագանու ընտրություններից սկսած քարոզարշավների ընթացքում տեղի ունեցած իրադարաձություններն ու հայտնել, որոշ մտահոգություններ:

Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի ելույթի սղագրությունը:

«Օր օրի տեսանք, որ արհեստականորեն սրվում է վիճակը, և արհեստական փորձ է արվում ՝ բևեռներ ձևավորել: Իշխանությունը, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում բավարարվել իր մեծ հաղթանակով և արդեն ուզում է որոշել, թե ով պետք է լինի իր ընդդիմությունը: Եվ, սրելով իրավիճակը, սև ու սպիտակի, սպիտակ ու սևի, անցյալի ու ներկայի կտրվածքների մեջ փորձում է ձևավորել իր ընդդիմությունը: Եվ, բնական է, մտածում է, որ այդ ընդդիմությունը պետք է խոցելի ընդդիմություն լինի, այդ ընդդիմությունը պետք է ժողովրդի համակրանքը մեծ հաշվով չվայելի, այդ ընդդիմությունը պետք է անցյալի սխալների բեռը կրի: Սա պետք է իրեն, որպեսզի ստվերում թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին:
(more…)

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Երազում տեսած Հայաստանս

2018/09/19

Hrant-Margaryan-1Մտորումներ անկախության օրվա առիթով.

Ես համոզված եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը եւ դա շատ ուշ չի լինելու:

Բայց ստացվեց այնպես, որ ես այն ավելի վաղ տեսա: Տեսա իմ երազած Հայաստանը երազում: Հուսով եմ դեմ չեք լինի, եթե պատմեմ, թե ինչպիսին էր այն:

Թվականը կարեւոր չէ՝ գուցե մյուս տարի է, գուցե տասնամյակ անց: Երևանի օդակայանում եմ, չգիտեմ՝ որտեղից եմ վերադառնում, չգիտեմ՝ ինչու էի գնացել, չգիտեմ՝ որքան ժամանակ չեմ եղել հայրենիքում, բայց հասկանում եմ, որ հայտնվել եմ բոլորովին այլ իրականությունում: Առաջին տպավորությունս պայծառ մթնոլորտն է, իսկ առաջին բանը, որ գրավում է ուշադրությունս՝ ուրախ մարդիկ են:
Նրանց դեմքին ժպիտ կա, պայծառություն, նրանք կանգնած են ձիգ ու հպարտ, քայլում են վստահ:

Ինչո՞ւ է այսպես՝ հարցնում եմ ինձ, ո՞ւր են նախկին մռայլությունը, գորշությունն ու անվստահությունը, ի՞նչ է փոխվել:
Հասկանալու համար իրավիճակը տարբեր մարդկանց հետ զրույցի եմ բռնվում:

Առաջինը, ում հանդիպում եմ, մի ծանոթ լրագրող է, ով առաջ քաղաքական թեմաներ էր արծարծում: Սովոր էի տեսնել նրան խոժոռ դեմքով, տհաճ բաների մասին հարցեր տալիս: Հիմա ուրախ է, աչքերը փայլում են, մոտենում է ու ողջունում: (more…)

Երկրում մտքի տեռոր է

2018/08/10

ՀրանտԵրկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ (more…)