Ընդդէմը կարող Է քանդել, բայց ոչ երբեք՝ երկիր կառուցել
2008/04/04ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Ռատիօ Ա.Ֆ.ի (Փարիզ) հարցերին պատասխանում է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:
– Նախ եւ առաջ, սկսենք նախընտրական քարոզարշաւով, եւ տեսնենք, թէ ինչո՞ւ էին բացակայում ծրագրերը, իսկ եթէ տեղ-տեղ կային ծրագրեր, ինչո՞ւ չլսուեցին, եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշաւ, եւ որքանո՞վ Դաշնակցութիւնը կարողացաւ իր խօսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին:
– Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռած առիթի համար: Վստահ եմ, որ այսօր ողջ հայութիւնը տագնապով, սրտի ցաւով է հետեւում Հայաստանում կատարուող իրադարձութիւններին: Մտահոգութիւնը տիրական է բոլոր հայերի մէջ: Պէտք է ասեմ, որ ցանկացած նախագահական ընտրութիւն Հայաստանում միշտ էլ անցել է լարուած իրավիճակում: Սա ինչ-որ առումով հասկանալի է եւ բացատրելի. ունենք երկիր, որտեղ կան խնդիրներ, որտեղ վերջին 18 տարում կատարուել է մեծ փոփոխութիւն, այսպէս ասած՝ խորհրդային կարգերից անցում է կատարուել դէպի ազատական տնտեսական համակարգ: (more…)