Փնտրել կայքում
Արխիվ

2018/04-ի արխիվ

Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի

2018/04/24

HrantԱյսօր, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Վստահ եմ` կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից»,– ասաց նա: (more…)

Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի

2018/04/23

Հրանտ-600x301Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին:

Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալությունների հետ, նաեւ դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է մենք կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը մենք գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք: (more…)

Այս շարժումից առավելագույն արդյունք պետք է ստանալ

2018/04/19

հրանտ-600x326

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

(հարցազրույցի սղագրությունը)

-Այս օրերի զարգացումների եւ իրադարձությունների հանգուցալուծման մասին զրուցելու ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Պարոն Մարգարյան, արդեն որերորդ օրն է շարունակվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բողոքի ակցիաները: Ի՞նչ է կատարվում Երեւանի փողոցներում:

-Ժողովրդի մի մասը փողոց է դուրս եկել եւ դա վկայությունն է այն բանի, որ երկրում առկա են դժգոհություններ: Մենք գիտենք, որ դժգոհություններ կան: Դրանք վերացնելու առումով, մենք արդեն նախաձեռնություններ ունեինք, նույնիսկ դրա հետ կապված գնացել էինք համագործակցության Հանրապետական կուսակցության հետ եւ ստորագրել համապատասխան համաձայնագիր, միասին աշխատելու, այդ պատճառները վերացնելու համար: Սա առաջին փաստն է, որ արձանագրվում է: (more…)

Եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրեի

2018/04/09

Hrant-600x332Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա:

Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինի իր աշխատանքում: (more…)

Կան հիմքեր առանց ցնցումների զարգանալու

2018/04/04

ՀՄ-600x324Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերացնել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողությունից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարությունը մեծացներ, խորհրդարանում դժվարացներ անգամ պարզ մեծամասնության համար հիմնական օրենքները անցկացնելը: Մարգարյանի խոսքով՝ նա կարող էր տարբեր փոփոխությունների դիմել, եթե 3-րդ ժամկետով պաշտոնավարելու նպատակն իր համար միակն էր:

– Ապրիլին ամբողջապես ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որի ընդունման ակունքներում կանգնած է Դաշնակցությունը:

Ի՞նչ է մնացել Ձեր պատկերացրած խորհրդարանական կառավարման երկիր դառնալու համար, որտեղ իշխանությանը հակակշիռ կա, որտեղ ընդդիմությունը լծակներ ունի: (more…)