Փնտրել կայքում
Արխիվ

2018/05-ի արխիվ

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն

2018/05/28

Հրանտ-Մարգարյան-600x338Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը: (more…)

Փրկության ուղին ազգային, ինքնուրույն ուղեգծի մեջ է

2018/05/28

hrant-margaryan-298x186Կարևոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկությունից հետո կարողացել ենք պետականություն ունենալ, և այդ պետականությունն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նշենք, որ այսօր հարյուրավոր դաշնակցականներ այցելեցին Սարդարապատ՝ ավտոերթով, քայլերթով: Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ այս օրվա առիթով բավական մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան:

«Այս օրն իսկապես ժողովրդական օր է, և մենք ժողովրդի հետ պետք է տոնենք այս տոնը, պաշտոնականությունը մեզ անհրաժեշտ չէ: Ազգային ազատագրական պայքարի արդյունքում անկախ քաղաքական ղեկավարություն ենք ունեցել, և այս ամենի ձևավորման ակունքում ամենավատ, ողբերգական պայմանների մեջ կարողացել ենք ավերակների միջից ստեղծել անկախ պետականություն: Սա մեծ խորհուրդ ունի, այո, մենք նույնիսկ ամենադժվար պայմաններից կարող ենք դուրս գալ, եթե ինքնուրույն, անկախ պետականություն ունենանք: Ես հավատում եմ, որ այդ խորհուրդն իր դերակատարումն ունեցել է, իր հետևորդներին ստեղծել է, և մենք այսօր ժողովրդի մեջ ունենք այն կամքը, ուժը, որ, անկախ ցանկացած դասավորումից, մեր ժողովրդին վաղն առաջնորդելու են դեպի լուսավոր ապագա», -ասաց Մարգարյանը: (more…)

Այցելություն Արամ Մանուկյանի գերեզմանին

2018/05/28

ՀՄԱյսօր մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին էին այցելել ՀՅԴ-ականները: Այնտեղ էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը և այլոք:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով հարցին` արյդո՞ք այսօր` հարյուր տարի անց, ճիշտ է գնահատվում անկախության արժեքը, ասաց, որ դեռ անհրաժեշտ չափով այն չի գնահատվել:

«Փաստն այն է, որ մենք ենք հիմա Արամ Մանուկյանի գերեզմանի մոտ: Արամ Մանուկյանի տեսակը մեր պետական այրերի, մեր քաղաքական գործիչների համար իսկապես պետք է ուղեցույցը, ուղղորդողը, ընդօրինակվող կերպարը լինի, որն այդպես չէ: Դեռ անհրաժեշտ չափով չի գնահատվել, բայց, կարծում եմ, այսքան ուշացումով նոր սկիզբը կլինի, որ ամեն օր ավելի շատ կարողանանք հասկանալ այդ սերունդի և նրա ամենավառ ներկայացուցիչ Արամի դերակատարությունը հայկական իրականության, հայկական պատմության մեջ: Մենք մեր ժողովրդի անկման ընթացքը կասեցրել ենք 1918 թվականին, և նոր վերելքի շրջան ենք սկսել` պետականության վերականգնումով»,- ասաց նա: (more…)

Ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը

2018/05/09

UntitledԻնչպես արդեն տեղեկացրել էինք Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին:

«Այսօր հայ ժողովուրդը բավականին լուրջ օրեր է ապրում: Մի կողմից կա ուրախություն, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, հստակ գիտի՝ ինչ չի ուզում, գիտի ինչից է դժգոհ, ինքն իր իրավունքներին տեր է, բայց միաժամանակ առկա են մտահոգություններ, մտահոգություններ, որոնք կապված են մեր երկրի անվտանգության, անցած 30 տարիներին ձեռք բերված հաջողությունների (մասնավորապես ազգային հողի վրա) պահպանման հետ: Բնականաբար, դա մտահոգում է բոլորիս:
(more…)

Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

2018/05/08

18.thumb_Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր: (more…)