Փնտրել կայքում
Արխիվ

2018/07-ի արխիվ

Մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ, լավագույն դաշնակցականի, լավագույն հայի

2018/07/28

ՀՄ-600x296ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Վահե Հարությունյանի մահվան առիթով

Վահեն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժեք իմաստով:
Դժվար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերության մասին, որը երբեք չի ընդհատվել…

Վահեի հետ դպրոց ենք հաճախել, դասի ժամանակ միասին սովորել ու կարդացել, դասից դուրս միասին ժամանակ ենք անցկացրել, լավ ու վատ օրեր տեսել, կուշտ ու քաղցած եղել, կռիվներ ենք արել՝ պաշտպանելով հայ աղջիկներին ու ֆիզիկապես թույլ մեր դասընկերներին: Միասին հասունացել ենք, ճանաչել մեր ժողովրդին ու աշխարհը եւ պատանեկան տարիների ապրումների ու պրպտումների արդյունքում ձեւավորվել է մեր աշխարհհայացքը՝ հիմքում ունենալով ազգն ու հայրենիքը: (more…)

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար

2018/07/25

arfdՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին:

Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին: (more…)

Կուտակայինի հարցով մենք պահանջատեր ենք

2018/07/18

h2-1-600x340ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ իշխանությունները պետք է պատշաճ արձագանքեին եկեղեցու շուրջ կատարվող գործընթացներին։ Ինչպես հայտնի է՝ երկար ժամանակ է ինչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալույծ անելու համար պայքար է տարվում։ «Եկեղեցու հետ կապված հարցերն անընդունելի են, մենք ինչու ենք զուսպ մնում, չեմ հասկանում, դրանով հասարակությանն ենք մղում առճակատման։ Կարգ ու կանոն պետք է երկրում իշխանությունները հաստատեն», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Հրանտ Մարգարյանը։
(more…)

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից

2018/07/07

ՀրանտԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:

Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. «Ղարաբաղը երբեք այսքան զգայուն, այսքան նուրբ, այսքան դյուրաբեկ վիճակում չի հայտնվել: Մենք ունենք անվտանգության խնդիր, մենք խնդիր ունենք՝ այս հանգրվանում անել ամեն ինչ, որպեսզի չեզոքանան արտաքին վտանգները: Դրա համար պետք է միասնականություն, ներքին միություն, կայունություն: (more…)

ԱՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

2018/07/07

արցախԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։

Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ (more…)