Փնտրել կայքում
Արխիվ

2018/08-ի արխիվ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

2018/08/24

Screenshot-2018-08-24-15.30.38
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է: (more…)

Չպետք է վտանգվի ժողովրդավարությունը

2018/08/15

ՀՄ-600x343ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:

-Պարոն Մարգարյան 2008 թ. Դաշնակցությունը իշխանության մաս է կազմել. Արդյոք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք 2008 թ մարտի 1-ին տեղի ունեցածի համար, տաս զոհերի համար

-Ես կարծում եմ, երկրում ինչ տեղի է ունենում, բոլորը պատասխանատու են, ուղղակի կամ անուղղակի, անկախ նրանից, թե որտեղ են հայտնվել: Նախ 2008 թ. Մարտի 1-ի ժամանակ մենք բավական հեռավորության վրա ենք եղել, որովհետեւ մենք նախագահական ընտրություններին մասնակցել ենք սեփական թեկնածուով եւ հենց այդ առումով, նախընտրական ամբողջ պրոցեսներին, մենք հեռու ենք եղել կանգնած, մրցակից էինք: (more…)

Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության

2018/08/15

ՀրաՄ-600x319ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

-Պարոն Մարգարյան, Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ:

– Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։

– Այդ թվում Քոչարյանի՞։

– Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։ (more…)

Երկրում մտքի տեռոր է

2018/08/10

ՀրանտԵրկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ (more…)

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

2018/08/07

HM
Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով:

Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի Դաշնակցութիւնը խստագոյնս է արձագանգում եւ հետեւողականօրէն հարցերին վերաբերւում: Ելնելով այս սկզբունքից օրաթերթս հէնց Արցախեան վերջին իրադարձութիւնների շուրջ զարգացումների մասին խօսեց Բիւրոյի ներկայացուցչի հետ:

Թէ այսօր որքանով է հարցը հրատապ ու վտանգաւոր, տարածւող հրապարակումներից արդէն կարելի է ենթադրել, իսկ հարցին աւելի իրական մօտեցում ցուցաբերելու եւ առանց որեւէ դոյզն իսկ կասկած դրսեւորելու, թէ այսօր առաջնագծում տիրող իրավիճակը ուղղակի օգտագործւում է ներքին հարցերից ուշադրութիւն շեղելու իմաստով, պարոն Մարգարեանը պատասխանեց այս կերպ. «Ես գիտեմ, որ հիմա այն ինչ-որ պէտք է ասեմ, որոշ ուժեր պէտք է փորձեն հեգնել, թէ ամէն անգամ, որ ներքին իրավիճակը անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրութիւնը շեղել, իրենց կարծիքով՝ դէպի Արցախ: Բայց հարցը նրանում է, որ Արցախը, դեռ շարունակում է մնալ մեր գլխաւոր հարցը, մեր գերխնդիրը: Եթէ մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախութեան այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթէ իզուր է լինելու»: (more…)