Փնտրել կայքում
Արխիվ

2018/11-ի արխիվ

Դա է իրականությունը

2018/11/27

FotorCreatedԵս ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։ (more…)

Խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում

2018/11/27

Հրանտ-Մարգարյան-600x338ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները.

«Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում: Այն բումերանգի տեսք ունի, կարող է բերանից ելնի, հետո վերադառնա, դիպչի խոսողին: Խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին սրբագրել իր խոսքը, որովհետեւ Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն: Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձին, ապա թե ոչ նա վիրավորում է մի սերնդի, որն ամեն ինչ է տվել այս պատերազմում: Տվել է թե առողջությունը, թե ընկերներին: Հարյուրավոր ընկերների է զոհ տվել այդ ազատամարտին: Այդ ազատամարտը պաշտպանելու գործը սրբազան գործ է: (more…)

Թույլ չենք տա, որ Ղարաբաղով գին վճարվի քաղաքական ուղղություն փոխելու համար

2018/11/22

Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` «Արարատ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ արտաքին սպառնալիքների մասին ենք այսօր խոսելու: Մեր հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

– Մի քանի օր է մնացել քարոզարշավին, ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Դաշնակցությունում եւ ինչ մարտավարություն եք ընտրելու այս յուրօրինակ քարոզարշավի եւ ընտրությունների համար:

-Մենք քարոզարշավը տանելու ենք այնպես, որ մեզ է հատուկ: Մենք ակտիվացնելու ենք մեր շարքերը, մեր կառույցը, կազմակերպությունը, եւ որովհետեւ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, փորձելու ենք օգտվել մեր կազմակերպական կարողականություններից: Կառույցը պետք է աշխատի , որպեսզի մենք հաջողություն ունենանք: կարծում եմ, այլապես կարող է հաղթել միայն ամբոխավարությունը, որովհետեւ տրամաբանական խոսքը այս տաս օրվա ընթացքում հնարավորություն չունի կայանալու, շրջանակ ստեղծելու, մթնոլորտ ստեղծելու եւ համոզելու: (more…)

Դաշնակցությունը ստեղծվել է հայ ժողովրդի անվտանգության եւ զարգացման համար

2018/11/20

ՀՄ-1024x559Նոյեմբերի 20-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ժամանակի հետ փոփոխություն ապրել ենք, բայց դա մեր էության հետ չի առնչվել»,- հաղորդման ժամանակ ասել է Հրանտ Մարգարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցությունը ստեղծվել է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխվել, մեր էությունը չի փոխվել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխվել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխվել: Մենք դեռ զինվորագրված ենք հենց այդ դատին»,- նշել է Մարգարյանը:

Անդրադառնալով տարվա սկզբին քաղաքական բուռն իրադարձություններին և այդ հարցում Դաշնակցության դիրքորոշմանն ու դերակատարությանը` Բյուրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրեին` սկզբնական հանգրվանում, երբ դեռ երկու տասնյակ ժողովուրդ էր հավաքվել, ինքը հեռուստաելույթի ընթացքում (Առաջին լրատվական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, և մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, արդյունավորվի, չլինի այնպես, որ այս շարժումը չհաջողի: Ես ուրախ եմ, որ հաջողել է»,- ասել է Մարգարյանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբության նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրավունքներին տեր կանգնելու, այն, ինչ վատն է, տգեղ է, վնասակար է, մերժելու և դրանով առաջ գնալու: (more…)

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

2018/11/03

1541252615-9776Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին:

Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին:

Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան: (more…)