Փնտրել կայքում
Արխիվ

2018/12-ի արխիվ

Հանուն Ղարաբաղի եւ ընդդեմ ոչ ոքու

2018/12/15

Հրանտ Մարգարյան 1Ինչպես արդեն տեղակացրել էինք, Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց. (more…)

Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

2018/12/14

Հրանտ Բակո հանդիպումԱրցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: (more…)

Այս կուսակցությունը պատասխանատու է ազգի առջեւ

2018/12/07

Հրանտ-Մարգարյան-գ.-Խաչիկ-1-1024x576
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում և Սյունիքի Սիսիան քաղաքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթներից:
(more…)

Արցախյան շարժման ֆոնին է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել

2018/12/05

Hrant-1Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:

«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)

Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է

2018/12/05

Հրանտ Մարգարյան (ՀԵՄ)Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ

Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։

Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ (more…)

Որեւէ հայտարարություն չի ազդի ՀՅԴ քարոզարշավի վրա

2018/12/03

Հրանտ ՄարգարյանՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ (more…)

Իշխանությունը ցանկանում է, որ ընդդիմությունը խոցելի լինի

2018/12/01

Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քարոզչության ընթացքում հանդիպումներ է ունեցել հայրենիքում հաստատաված սիրիահայերի ու իրանահայերի հետ:

Նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարյանը վերլուծել է ավագանու ընտրություններից սկսած քարոզարշավների ընթացքում տեղի ունեցած իրադարաձություններն ու հայտնել, որոշ մտահոգություններ:

Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի ելույթի սղագրությունը:

«Օր օրի տեսանք, որ արհեստականորեն սրվում է վիճակը, և արհեստական փորձ է արվում ՝ բևեռներ ձևավորել: Իշխանությունը, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում բավարարվել իր մեծ հաղթանակով և արդեն ուզում է որոշել, թե ով պետք է լինի իր ընդդիմությունը: Եվ, սրելով իրավիճակը, սև ու սպիտակի, սպիտակ ու սևի, անցյալի ու ներկայի կտրվածքների մեջ փորձում է ձևավորել իր ընդդիմությունը: Եվ, բնական է, մտածում է, որ այդ ընդդիմությունը պետք է խոցելի ընդդիմություն լինի, այդ ընդդիմությունը պետք է ժողովրդի համակրանքը մեծ հաշվով չվայելի, այդ ընդդիմությունը պետք է անցյալի սխալների բեռը կրի: Սա պետք է իրեն, որպեսզի ստվերում թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին:
(more…)