Փնտրել կայքում
Արխիվ

2019/05-ի արխիվ

ՀՅԴ կազմակերպությունը՝ ի պաշտպանություն Հրանտ Մարգարյանի

2019/05/20

ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսեւորումներ է ստանում։

ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։

Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։ (more…)

Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթել այս գոյամարտում

2019/05/07

Հրանտ-Մարգարյան-ելույթ-1-1024x633Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թե ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը:

Ըստ նրա` վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից: Հրանտ Մարգարյանի կարծիքով` կա նաև մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի: (more…)