RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Սիրեք ու նվիրվեք ձեր ժողովրդին

Posted on August 4, 2011, by , under Ելույթներ, Լուրեր.

Այսօր անգլիական այգում 1921 թվականի փետրվարյան ապստամբության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնացության բացման արարողությունը:

Արարողությանը մասնակցեցին շուրջ 10 երկրի ՀՅԴ երիտասարդական միություններից 100 երիտասարդներ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Դաշնակցության օրհներգի կատարումներով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա իր խոսքում կարևորեց համահայկական այդ բանակումների անցկացումը, որի նպատակը գիտելիքների ձեռքբերումը, երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը և նրանց հայրենիքին ավելի մոտ լինելն է:

«Այս բանակումի հիմնական նպատակը այն է, որ առանձին միավորները կարողանան մերվել և դառնալ մեկ ընդհանուր միավոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը: Նա բանակումի մասնակիցներին կոչ արեց իրենց կարողությունները ծառայեցնել հայրենիքի հզորացմանն ու ամրապնդմանը, զգալ իրենց այդ պետության լիարժեք անդամներ:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, որը նշեց, որ տասնամյակների ավանդույթ ունեցող բանակումները լավ առիթ են քննարկումների և միյանց հետ շփվելու համար: «Պետք է հիշել, որ հայ մարդու պորտալարն այստեղ է կտրվել, պետք ջանքերն ուղղել մարդկային կապիտալի հզորացմանը: Սիրեք ու նվիրվեք ձեր ժողովրդին»,- կոչ արեց Համբարձումյանը՝ բարի երթ մաղթելով երիտասարդներին: Բանակումը տևելու է մինչև օգոստոսի 11-ը, մասնակիցները 4 օր կանցկացնեն Աղվերանում, 4 օր՝ Արցախում։

Leave a Comment