RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հանձնաժողովի որոշումը մեզ համար ձախողում չէ

Posted on January 19, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանում է www.slaq.am-ի հարցերին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը Հայաստանի համար ձախողում չի համարում:

Վերջինիս խոսքով` դա մեզ համար սպասելի էր, ուստի Հայաստանը մտահոգվելու պատճառ չունի:

Մեր բոլոր տեղեկությունները փաստում են, որ ունենալու ենք մեր ցանկացած որոշումը: Սա ուղղակի հանձնաժողովի անհատների անձնական մոտեցումն է և չի արտահայտում Սենատի հավաքական տրամադրությունը: Այդ մասով, կարծում եմ, որ մտահոգվելու մասնավոր պատճառ չունենք և կունենանք հաջորդ որոշում:

Մեծ հաշվով լոբբինգ իրականացնող կազմակերպությունների համար սա ձախողում կարելի՞ է համարել:

-Չէ, նման ընկալում չկա: Ընդհակառակը` դաշտի վրա աշխատող բոլոր ուժերն ակնկալում են, որ կունենանք ճիշտ արդյունք:

Ինձ համար կանխատեսելի էր Սենատի հանձնաժողովի այս մերժողական դիրքորոշումը նկատի ունենալով, որ այդ հանձնաժողովի անդամները նախապես արդեն այդ առումով տրամադրություն հայտնել էին: Համենայնդեպս` դա մեզ համար անակնկալ չէր: Միշտ էլ անհրաժեշտ է, որ կարողանանք ամբողջ ուժերով շարունակել աշխատանքը` մինչև վերջնական արդյունքը: Արդյունքի հասնելուց հետո էլ դարձյալ պարտավոր ենք մեր ամբողջ ուժերով շարունակել մեր գործը:

– Իսկ ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ ձեռնարկում Ֆրանսիայի հատկապես դաշնակցականները:

– Այնտեղ մեծ մասշտաբով աշխատանքներ են տարվում, մեր հիմնական աշխատելու դաշտը եղել է սոցիալիստ կուսակցությունը, որը առաջին ընտրություններում Սենատում ունեցավ մեծամասնություն և արդեն այդ առումով մենք ճանապարհ հատել ենք: Այն, ինչ որ նորություն էր` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դիրքորոշման և նրա կուսակցության դիրքորոշման փոփոխությունն էր: Սոցիալիստները, որոնք մեծամասնություն են կազմում Սենատում, այդ առումով մեզ ապահով ենք զգում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ չորեքշաբթի մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

Այնուամենայնիվ Սենատի մերժումը անպայմանորեն չի սպանում օրինագիծը: Ստորին պալատը, Ֆրանսիայի ամենազդեցիկ պալատն է, ցանկանում է անցկացնել օրենքը: Ազգային ժողովը կարող է վերակենդանացնել օրինագիծը, կրկին փորձել և ի վերջո ստանալ վերջնական խոսքը:

Leave a Comment