RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Վտանգավոր է, երբ նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է

Posted on March 12, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

 

Yerkir.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

– Պարո’ն Մարգարյան,  ՀՀԿ 13-րդ համագումարում հանրապետության նախագահի ելույթում  լայն անդրադարձ կար երկրի սոցիալ-տնտեսական ոլորտին: Հնչեցված թվերի ու դիտարկումների վերաբերյալ կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը: 

– Նախագահի ելույթի` հատկապես երկրի տնտեսությանը վերաբերող մասին կարելի է մոտենալ մի քանի տեսանկյունից, սակայն այս պահին ամենակարեւորը հետեւյալն է` նախագահը ինքը գոնե թող չտպավորվի իր հնչեցրած թվերից եւ չմտածի, որ մեր երկրի վիճակը լավ կամ ավելի լավ է: Գիտեք, վատ է, եթե դա քարոզչության նպատակով ելույթ էր, իսկ վտանգավոր է, եթե նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է:

– Նախագահի ելույթում նշվեց, որ հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

– Ցավոք, իրենց մեծ սխալը այն է, որ տխրահռչակ արձանագրությունների ստորագրման փաստն արդարացնելու համար փորձում են իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնել: Երբ հրապարակ իջան արձանագրությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միանգամից ուժեղ հարված ստացավ, եւ շատ երկրներում գործընթացը կասեցվեց իբրեւ  «հայ-թուրքական հաշտեցմանը չխանգարելու» մտայնությամբ, եւ այդ ընթացքը տրամաբանորեն պետք է շարունակվեր, եթե հաստատվեին արձանագրությունները: Սակայն, երբ պարզ դարձավ, որ դրանք չեն հաստատվելու, եւ փոխվեց նաեւ ՀՀ-ի կեցվածքը, բնականորեն, շարունակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցված ընթացքը: Այլ խոսքով` այսօրվա ձեռքբերումները ոչ թե չարաբաստիկ արձանագրությունների արդյունք են, այլ դրանք կյանքի չկոչվելու հետեւանք։  Համենայն դեպս, օր առաջ պետք է հետ վերցնել այդ արձանագրություններից Հայաստանի  ստորագրությունը ու նախաձեռնել իսկապես առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթաց:

– Նախագահի ելույթում կային նաեւ ապագային միտված հաստատումներ եւ ցանկություններ:

– Անցած տարիներին շատ խոսքեր ենք լսել, որոնք երբեք իրականություն չեն դարձել, եւ նույնիսկ, եթե հատուկ ճիգ թափենք, չենք կարող հույսեր կապել նոր հնչեցված խոսքերի հետ։  Սակայն արդար լինելու համար պետք է գոհունակությամբ անդրադառնալ նախագահի ելույթի հայրենասիրական ոճին:

Leave a Comment