RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Քվեն զենք է

Posted on April 28, 2012, by , under Ելույթներ, Լուրեր.

«Երկիր».- Քվեն զենք է: Եթե այն ճիշտ չօգտագործենք, կուղղվի մեր դեմ. այսօր Վանաձորում ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Քվեի զենքը ցնցումներ չի ենթադրում, արյունահեղություն չի ենթադրում, քվեի զենքը միայն առաջադիմություն է ենթադրում: Ուրեմն եկեք ճիշտ օգտագործենք այդ զենքը»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ժողովրդի համար դժվար է կողմնորոշվել, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունները նույն բանն են ասում, սակայն «ՀՅԴ-ն բոլոր չէ». «Մի կողմում ՀՅԴ-ն է՝ իր հստակ ծրագրով, մյուս կողմում՝ մնացած բոլորը: Ասածիս մեջ չափազանցություն չկա: Ձեր ընտրությունը Դաշնակցության և մնացածի մեջ է: Եթե մեր օգտին չքվեարկեք, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում»:

Հրանտ Մարգարյանը նշեց, թե ինչու պետք է վանաձորցիներն իրենց ձայնը տան ՀՅԴ-ին և թե ինչով է ՀՅԴ-ն տարբերվում մնացած բոլոր կուսակցություններից

«ՀՅԴ-ն ունի ազգային հեռանկար, ազգային իղձեր, որ պիտի իրականացնի: Մենք ձևավորված կառույց ենք՝ 120 տարվա պատմությամբ: Եվ այսօր մենք անձերի համար չենք ելել պայքարի: Մեզ համար տարբերություն չկա, թե մեզանից ով կգնա ԱԺ»,- նշեց նա:

Մյուս տարբերությունը, որն առանձնացնում է ՀՅԴ-ին մյուս կուսակցություններից, Դաշնակցության՝ համահայկական լինելն է. «ՀՅԴ-ն որևէ կազմակերպության, որևէ մարզի չի պատկանում, այն համայն հայության կուսակցությունն է և ամեն տեղ հաշվետու է ժողովրդի առաջ»:

Իր ելույթի վերջում Հրանտ Մարգարյանը վանաձորցիներին հորդորեց գնալ և քվեարկել ՀՅԴ-ից մեծամասական ընտրակարգով առաջադրված թեկնածու Զոհրապ Թորոսյանի օգտին:

Leave a Comment