RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյանը` Շահեն Մեղրյանին հերոսի կոչում տալու մասին` «Լավ է ուշ, քան երբեք»

Posted on October 28, 2014, by , under Լուրեր, Տեսաերիզներ.

27.10.14-1439hrant margaryanԱրցախի զորամասերից մեկում օրերս բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը նույն զորամասից մի քանի ամիս առաջ զորացրված Հարություն Համբարձումյանն է:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց «Արցախի հերոսի» կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:

Իսկ արդյո՞ք ուշացած չէին բարձրագույն կոչումն ու մարտական պարգեւը. «Լավ է ուշ, քան երբեք»:

Ղարաբաղյան պայքարը երկար ժամանակաշրջան ընդգրկեց եւ շարունակվում է։ Կարծում եմ, որ դեռ լիովին չի գնահատվել տարբեր հանգրվաններում, տարբեր ուժերի եւ անհատների դերակատարության չափն ու աստիճանն այս պայքարում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Շահեն Մեղրյանի որդու՝ Զինավոր Մեղրյանի կարծիքով, շահումյանցիները եւ ոչ միայն, Շահենին վաղուց շնորհել էին «Ազգային հերոսի» կոչում: Պաշտոնապես շնորհելն էլ՝ ժամանակին. ԼՂՀ-ի ազգային հերոսի շնորհման ճիշտ ժամանակը 2014թ-ի հոկտեմբերի 24-ն է:

Զրույց ունեցանք նաեւ Շահեն Մեղրյանի մարտական ընկերներից մեկի հետ, որին Թորքի Կամո են անվանում: Չէր կարողանում թաքցնել հուզմունքը, հպարտ էր, որ նրա զինվորն է եղել:

Leave a Comment