RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանում նշել է 80 ամյակը

Posted on May 27, 2015, by , under Լուրեր, Տեսաերիզներ.

FotorCreatedՈւրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում նշել է հիմնադրման 80 ամյակը՝ մասնակցությամբ մի շարք սիրված արտիստների:

Հոբելյանի եւ հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք եւս շնորհավորել են հոբելյանի առթիվ:

«Կոմիտաս» ռադիոժամի պատասխանատու Կարո Հեքիմյանը վստահեցրել է, որ հեռավոր Ուրուգվայում հայկական ռադիոժամը շարունակելու է իր հայապահպան գործունեությունը՝ ի նպաստ համայնքի համախմբման ու պահպանման: Ռադիոժամը Սփյուռքում հիմնադրված հայկական առաջին ռադիոկայանն է` սկսել է հեռարձակվել 1935թ.-ին: Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում այն ունի իր անփոխարինելի դերն ու նշանակությունը:

Leave a Comment