RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար

Posted on December 6, 2015, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի:

«Ես վստահ եմ, որ մենք այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար, վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»,- ասաց նա:

Մարգարյանի կարծիքով` հանրաքվեից հետո երկրում կձևավորվի նոր քաղաքական դաշտ և կստեղծվի իրական մրցակցության հնարավորություն:

«Այսօրվա իրականության մեջ քաղաքական կարիերա հետապնդող մարդիկ վաղվանից կփորձեն աշխատել, ժողովրդին նախապատրաստել և ժողովրդի քվեով գալ իշխանության»,- եզրափակեց նա:

Ի դեպ, Հրանտ Մարգարյանը նաեւ ասաց, որ լուրջ ընտրախախտումների մասին ահազանգեր ինքը չի ստացել:

Leave a Comment