RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

Posted on May 28, 2016, by , under Լուրեր.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,- ասաց նա:

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին և դիտարկմանը, որ նա գալիս է, քանի որ Արցախում իրավիճակը մտահոգիչ է, Մարգարյանը նշեց. «Ես այդպես չեմ կարծում: Վերադարձել է, լավ է արել, ուրախ եմ դրա համար: Չեմ կարծում, որ ժամանակն ընդհանրապես սուպերմենների պետք ունի, սուպերմենների ժամանակաշրջանն անցել է»:

Խոսելով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի` պաշտոնը լքելու ցանկության մասին` նա շեշտեց, որ դեռ առիթ չի ունեցել անձամբ խոսելու Արթուր Աղաբեկյանի հետ: «Բայց կարծում եմ, որ բնական է»,- ասաց Մարգարյանը:

yerkir.am

Leave a Comment