RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ

Posted on September 4, 2017, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedԱյսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում:

«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարյանը։

Նա շեշտեց, որ պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը։ «Դա Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը անդրադարձավ հարցին, թե ինչու ՀՀ-ն վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում կազմակերպված զորավարժություններին:

Մարգարյանը նշեց, որ մենք անկախ երկիր ենք և մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ: Մարգարյանը նաև նշեց, թե այն կարծիքին չէ, որ հայաստանի վարկանիշը դրանից կընկնի: «Ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել և հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք: Դիտարկմանը` ինչ է նշանակում վերջին պահին հրաժարվելը, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Նույնիսկ կարելի է վերջին պահին: Կարելի է նույնիսկ ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։ Նշենք, որ Այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Leave a Comment