RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ օրակարգը սոցիալական արդարությունն է

Posted on September 16, 2017, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

hrantՍեպտեմբերի 16-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, գիտնականներ, փորձագետներ:

Խորհրդաժողովի ընթացքում պետք է մշակվեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործվեն կուսակցության կողմից առաջիկա 4-5 տարիների ընթացքում:

«Կառավարման և տնտեսական ճգնաժամի հիմքերը ՀՀ-ում», «Սոցիալական արդարության հաստատման հանրային պահանջը: Աղքատության սոցիալ-հոգեբանական հիմքերը», «Սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման ուղիները. Աղքատության հաղթահարումը և տարածքային համաչափ զարգացման խնդիրները». սրանք երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ներառված թեմաներից մի քանիսն են։

Զեկուցումներով հանդես կգան կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ԵՊՀ-ի դասախոս Աղասի Թադևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Արտակ Սարգսյանը եւ այլք։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ մասնավորապես նշել է.

«ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործակցությունից պետք է շահի երկիրը: Հասարակությունը պետք է իմանա ՀՅԴ-ի աշխատանքի մասին որպես կոալիցիոն գործընկեր: Սակայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տարբերվում են իրարից: ՀՅԴ-ի օրակարգը սոցիալական արդարությունն է: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, չսպառենք այն բարոյական կապիտալը, ինչը որ կա: Այս խորհրդաժողովը կօգնի, որ ծնվի ՀՅԴ տնտեսական ամբողջական հայեցակարգը, որի առանցքը կլինի սոցիալական արդարությունը»:

Ըստ Հրանտ Մարգարյանի՝ ավելի շատ գործնական արդյունք է ակնկալվում, որպեսզի ծնվեն նոր ծրագրեր, որով էլ կուսակցությունը կառաջնորդվի:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Դաշնակցությունը, լինելով սոցիալ-դեմոկրատական արժեքներով առաջնորդվող կուսակցություն, նախեւառաջ պետք է այդ գաղափարախոսության տեսանկյունից հստակեցնի իր պատկերացումը սոցիալական-շուկայական տնտեսության վերաբերյալ: Ըստ այդմ անհրաժեշտ է առաջարկել այնպիսի պետական քաղաքականության հայեցակարգ, որն առավելագույնս կապահովի ընդհանուր տնտեսական բարեկեցությունը, սոցիալական արդարությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Leave a Comment