RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյանը շեշտել է այն մեծ առաքելությունը, որ ունի դաշնակցական մամուլը

Posted on March 10, 2018, by , under Ելույթներ, Լուրեր.

received_10208844930480730Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած հիսունից ավելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչությանը դիմակայման եւ հայությանն առնչվող խնդիրների արծարծման հարցեր։

Խորհրդաժողովի բացմանը ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շեշտել է այն մեծ առաքելությունն ու դերը, որն ունի դաշնակցական խմբագիրը, դաշնակցական լրատվամիջոցը հարցերի արծարծման, ազատախոսության ու մտքերի, տեսակետների հարթակ դառնալու գործում՝ հենվելով դաշնակցական մամուլի հարյուրամյա պատմության վրա։

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հնարավորություն են ունենալու լայն քննարկում-հանդիպում ունենալ հայաստանյան լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։

Leave a Comment