RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրեի

Posted on April 9, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Hrant-600x332Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա:

Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինի իր աշխատանքում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` անփոխարինելի լինելուն` նա նշեց. «Երբեք մենք չենք ասել, որ անփոխարինելի է: Չկա որևէ անձ, որ անփոխարինելի լինի»:

Հարցին` ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, Մարգարյանը պատասխանեց.«Եթե մենք ունենայինք մեծամասնություն, դաշնակցական թեկնածու կներկայացնեինք»:

Հարցին էլ` ՀՀԿ-ից ինչ-որ մեկին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պատասխանեց. «Ես գործ չունեմ Հանրապետականի գործի հետ, ես մեր կուսակցության մասին կարող եմ խոսել: Մենք գործընկեր ենք, բայց մեր տեսակետը մեր տեսակետն է, նրանց տեսակետն էլ նրանց տեսակետն է»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, Մարգարյանն ասաց, որ հավակնել բառը բավական առաձգական է: «Կարող ես տարբեր մեկնաբանություններ տալ: Եթե նույնիսկ ինքը հավակներ, բայց ՀՀԿ-ն չուզեր, ի՞նչ կլիներ, չէր ընտրվի չէ՞: Նա իր հավակնությունների մասին է խոսել, ոչ թե` ՀՀԿ-ի»,- ասաց նա:

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին` ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Մարգարյանն ասաց. «Ես եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցական թեկնածու կընտրեի, եթե չեմ կարող` հարգում եմ մեծամասնության տեսակետը: Ում կորոշեն, կընդունենք: Կոալիցիոն պայմանագրի մեջ գրված է, որ վարչապետի թեկնածուին ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը»:

Նա հավելեց նաև, որ ճիշտ կուսակցականը պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին:

Leave a Comment