RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Եթե ամբողջ ազգը դեմ է այս փաստաթղթին, ինչպե՞ս են համարձակվելու ստորագրել այն

Posted on October 8, 2009, by , under Լուրեր.

«ԱՐՄԱՐ».- Չնայած արդեն անցավ խորհրդակցությունների վեց շաբաթը, սակայն հայության գերակշիռ մասը շարունակում է խոսել նույն թեմայով և արտահատել իր մտահոգությունները»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և կոչ արել բոլորին պատասխանատու լինել իրենց քայլերի, արտահայտությունների, կեցվածքի համար:
Ըստ նրա, քննարկման արդյունքում պետք է ծնվի հայության ճնշող մեծամասնությանը բավարարող եզրակացություն, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր հակված են ծայրահեղ հակադիր տեսակետի:

«Հայոց Ցեղասպանության հարցը հայության բաց նյարդն է, ահա թե ինչու սփյուռքում այս արձանագրություններն արժանացան հակազդեցության:

Հ. Մարգարյանի համար անընդունելի է, որ քննարկման առաջին պահից հայտարարվեց, թե արձանագրությունները փոփոխության ենթակա չեն և ամեն դեպքում ստորագրվելու են, փոխարենը պետք է հայտարարվեր, որ եթե ժողովրդի մեծ մասը դեմ լինի, արձանագրությունները չեն ստորագրվելու. «Ստացվում է, որ սա չոր ուժի դիրքերից կայացրած որոշում է: Անկեղծ ասած` նպատակ չունեմ մեղավորներ փնտրելու կամ սրելու իրավիճակը, ավելին, ցանկանում եմ բոլորին կոչ անել` զսպել կրքերը, արգելակել պառակտման տարերային ընթացքը»:
Նա մեկ հարցադրում հնչեցրեց. եթե ամբողջ ազգը դեմ է այս փաստաթղթին, ինչպե՞ս են համարձակվելու ստորագրել, և այն ի՞նչ արժեք է ունենալու:
Նա նշեց, որ այսօր սեղանի վրա է դրված հայության արժանապատիվ ապագայի հարցը. «Սփյուռքը կանգնած է դեմ հանդիման իր գոյության իմաստը կորցնելու վտանգի առաջ, սփյուռքը մեր հայրենիքի շարունակությունն է, և չի կարելի թույլ տալ, որ ազգը մասնատվի: Մենք հուսահատ չենք, մենք, պարզապես, չենք ընդունում կրքոտ պոռթկումները: Դեռ ոչինչ ավարտված չէ, օրինական քննարկման փուլերը դեռ առջևում են` ստորագրումից մինչև վավերացում. դեռ ճանապարհ կա, մենք չենք սպառել օրինական պայքարի միջոցն ու ժամանակը»:

Կարինե Պետրոսյան

armar.am

Leave a Comment