RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Փարիզում հանդիպել են ավանդական երեք կուսակցությունների ղեկավարները

Posted on February 8, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»,- Փարիզում երեկ հանդիպել են Սփյուռքում գործող երեք հայ ավանդական քաղաքական կուսակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների ղեկավարներ Հրանտ Մարգարյանը, Սեդրակ Աճեմյանը եւ Մայք Խարաբյանը:

«Գուցե սա դառնա Սփյուռքի քաղաքական ուժերի համախմբման սկիզբ. այս փուլում պարզապես համագործակցության ոլորտներն ենք որոշել, բուն ծրագիրը շուտով կմշակի աշխատանքային խումբը», -«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նախնական այս հանդիպմամբ Սփյուռքի հայ կուսակցությունների լիդերները`աշխարհի այսօրվա վիճակում համագործակցության նոր որակ են կամենում` ջանքերը համախմբելու ՙհամահայկական բազմաբնույթ հարցերի շուրջ. Հայ Դատի ու Ցեղասպանության ճանաչման հարցեր, հայանպաստ լոբբիստական աշխատանք, լիբանանահայ համայնքի անվտանգության խնդիրներ՚:

Ինչ վերաբերում է ներհայաստանյան հարցերին, Հրանտ Մարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր կուսակցություն Հայաստանի ներսում ազատ է իր ինքնուրույն քաղաքականության մեջ, բայց Հայաստան – Թուրքիա հարաբերությունների, Հայ Դատի հետ կապված ընդհանուր կարծիք գոյություն ունի:

Ռուզան Խաչատրյան

Leave a Comment