Փնտրել կայքում
Արխիվ

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

 

«ԵՐԿԻՐ»,- Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա:

Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման,- ասաց նա:

ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ հրավիրվածների ուշադրությունը հրավիրեց Ռընե Ռուքեի` Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությանը եւ հիշեցրեց, որ դեռեւս 1984-ին, երբ Ռուքեն ԱլՖորվիլի փոխքաղաքապետն էր, բացվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձան, որից ընդամենը 10 օր անց բռնության ենթարկվեց Գորշ գայլերի կողմից եւ Ռընե Ռուքեի համար պարզ դարձավ, որ պայքարը դժվար է լինելու, սակայն նա չընկրկեց:

Պիտի արձանագրել, որ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարության մոտ Ռընե Ռուքեի միջամտության շնորհիվ էր, որ այդ օրենքի նախագիծը երկու շաբաթից` Սենատի մայիսի 4-ի նիստի օրակարգում էր: Եվ հակառակ թուրքական ապատեղեկատվության, Սենատն այդ օրինագիծը քննարկելու է այդ օրը¦,- ասաց Կիրո Մանոյանը:

Ռընե Ռուքեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ ինքը դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի, եւ ՀՅԴ-ի հետ իր համագործակցությունն անպայման շարունակվելու է:

Տպել այս էջը Տպել այս էջը

Ձեր մեկնաբանությունը